Մարմնամարզիկներ Դավթյանը և Խաչատրյանը մեդալներ են նվաճել Վորոնինի գավաթի խաղարկությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչները կրկին մեդալներ են նվաճել Վորոնինի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արթուր Դավթյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նժույգաթափերի վրա, արծաթե մեդալակիր է դարձել օղակների վարժությունում և բրոնզի է արժանացել ազատ վարժությունում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանը նժույգթափերի երիտասարդների մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ: