Մխիթարյանը «Ղարաբաղ»-ի դեմ խաղի մեկնարկային կազմում չէ
23:02, 13 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին խաղի «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով՝ Մարտինես, Ջենկինսոն, Սոկրատիս, Կոսիելնի, Մեյթլանդ-Նայլս, Էլնենի, Վիլոք, Սակա, Օզիլ, Լյակազեթ, Նեկտիա:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում