Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թրամփը չեղարկեց մամուլի ներկայացուցիչների Սուրբծննդյան ընդունելությունը Սպիտակ տանը

Թրամփը չեղարկեց մամուլի ներկայացուցիչների Սուրբծննդյան ընդունելությունը Սպիտակ տանը
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ներկայացուցիչների ընդունելություն չի կազմակերպի Սպիտակ տանը, որտեղ Սուրբծննդյան արձակուրդի օրերին ավանդաբար հավաքվում Էին առաջատար հրատարակությունների լրագրողները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
«Նախագահ Թրամփը չեղարկել Է մամուլի ներկայացուցիչների համար երեկույթը Սպիտակ տանը՝ այդպիսով բազմամյա ավանդույթն ընդհատելով մի շարք լրատվական կազմակերպությունների հետ երկարատեւ լարված հարաբերությունների պատճառով»,- նշում Է հեռուստաալիքը:
Ավանդաբար լրագրողներն ամեն տարի ժամանում Էին այդ միջոցառմանը: Ընդունելությունից առաջ նրանց համար կազմակերպում Էին բանկետ, ինչից հետո զարդարված սրահ Էին առաջնորդում տիկնոջ կամ ընտանիքի այլ անդամի, ընկերոջ կամ գործընկերոջ ուղեկցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am