1000х90.jpg (78 KB)

Թրամփը չեղարկեց մամուլի ներկայացուցիչների Սուրբծննդյան ընդունելությունը Սպիտակ տանը

Armenpress 16:26, 13 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ներկայացուցիչների ընդունելություն չի կազմակերպի Սպիտակ տանը, որտեղ Սուրբծննդյան արձակուրդի օրերին ավանդաբար հավաքվում Էին առաջատար հրատարակությունների լրագրողները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը: «Նախագահ Թրամփը չեղարկել Է մամուլի ներկայացուցիչների համար երեկույթը Սպիտակ տանը՝ այդպիսով բազմամյա ավանդույթն ընդհատելով մի շարք լրատվական կազմակերպությունների հետ երկարատեւ լարված հարաբերությունների պատճառով»,- նշում Է հեռուստաալիքը: Ավանդաբար լրագրողներն ամեն տարի ժամանում Էին այդ միջոցառմանը: Ընդունելությունից առաջ նրանց համար կազմակերպում Էին բանկետ, ինչից հետո զարդարված սրահ Էին առաջնորդում տիկնոջ կամ ընտանիքի այլ անդամի, ընկերոջ կամ գործընկերոջ ուղեկցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am