Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ «Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ծրագրով կհատկացնի 8 մլն եվրո

ԵՄ «Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ծրագրով կհատկացնի 8 մլն 
եվրո

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նպատակահարմար է համարում ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև 2018թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 7-ին ստորագրված «ԵՄ-ն քաղաքացիների համար»՝ «Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի հաստատումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, համաձայնագրի նպատակն է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, կառավարության նկատմամբ վստահության բարձրացումը և Հայաստանում քաղաքացիական հասարակության ներգրավվածության մակարդակի բարձրացումը:

Ծրագրի արդյունքում նախատեսվում են մի շարք ուղղություններով արդյունքների գրանցում՝ թափանցիկ և վստահելի ընտրություններ, կառավարության բաց գործելաոճ և հաշվետվողականություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բարձրացում, քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության մեխանիզմ, մասնակցային ժողովրդավարության զարգացում, Հայաստանում ակտիվ լրատվական միջավայրի զարգացում, կանանց ներգրավվածության ամրապնդում և այլն:

Ծրագիրը, միևնույն ժամանակ, նպաստում է 2030 թվականի օրակարգի հիմնականում հետևյալ Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) աստիճանաբար հասնելուն՝ «Հասնել գենդերային հավասարության և իրավազորել բոլոր կանանց և աղջիկներին» և «Խթանել խաղաղ և ներառական հասարակության կայուն զարգացումը, բոլորի համար ապահովել արդարադատության մատչելիություն և բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական ինստիտուտներ»։ Նախատեսված է նաև, որ ծրագիրը կնպաստի այլ ԿԶՆ-ին՝ «Ամենուրեք վերացնել աղքատության բոլոր ձևերը», «Ապահովել ներառական և հավասար որակյալ կրթություն», «Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջեւ»։

Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8,04 մլն եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am