Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ 
նախագահին
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գագիկ Ղալաչյանը դեկտեմբերի 12-ին իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձնմանը հաջորդած իր ելույթում ՂՀ նախագահն անդրադարձավ Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը` ընդգծելով ընթացիկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառության աճը 68 տոկոսով: Ելույթին հաջորդեց դեսպանի հետ կարճ առանձնազրույցը: 

Արարողության ավարտից հետո Գագիկ Ղալաչյանը հանդես եկավ հայտարարությամբ մամուլի համար, որում շեշտեց հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում երկկողմ համագործակցությունն առավել ամրապնդելու ներուժը:

Մինչ այդ ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշիբաևին (Galymzhan Koyshybayev): Հանդիպման ընթացքում շեշտը դրվել էր երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացման հնարավորությունների և այդ ուղղությամբ առկա խոչընդոտների վերացման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am