Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջնորդվեք պաշտոնական հաղորդագրություններով. Դավիթ Բաբայանն՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու լուրերի մասին

Առաջնորդվեք պաշտոնական հաղորդագրություններով. Դավիթ Բաբայանն՝ Արցախի 
բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտ է առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու մասին լուրերին:

«Ես խորհուրդ եմ տալիս առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Բացեք մեր պաշտոնական կայքը, տեսեք՝ կա՞ նման բան, թե՞ ոչ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Սոցցանցում ակտիվ լուրեր են տարածվում Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am