Սփյուռք

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ելույթ է ունեցել Բեռլինի հիշողության եկեղեցում

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում ՀՀ  դեսպան Աշոտ Սմբատյանը ելույթ է ունեցել Բեռլինի հիշողության եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 11-ին Բեռլինի խորհրդանիշ դարձած կայսր Վիլհելմի հիշողության եկեղեցում գերմանական Շվարցկոպֆ հիմնադրամը Եվրոպական երիտասարդական խորհրդարանի հետ միասին կազմակերպել էր Ծննդյան տոներին նվիրված համերգ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման գլխավոր հույրը Գերմանայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն էր:

Շվարցկոպֆ հիմնադրամի նախագահ Անդրե Շմից-Շվարցկոպֆը (André Schmitz Schwarzkopf) հանդես եկավ բացման խոսքով, որում անդրադարձավ նաև հայաստանյան իրադարձություններին և վերջին օրերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Նա մասնավորապես նշեց, որ այս ընտրություններով հայ ժողովուրդն ապացուցեց, որ լիովին կիսում է եվրոպական արժեհամակարգը:

Դեսպանն իր ելույթում անդրադարձավ այսօրվա աշխարհում երիտասարդության դերին և պատասխանատվությանը, ինչպես նաև հայաստանյան իրադարձություններին հայ երիտասարդության կարևոր դերակատարությանը:

Իր խոսքում Աշոտ Սմբատյանը կարևորեց հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցու դերը` ընդգծելով, որ Հայաստանն առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն և քրիստոնեական արժեքները մեծ դեր են խաղում հայ ժողովրդի և Հայաստանի կյանքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում