Հասարակական

էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո

2 րոպեի ընթերցում

էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո` ԿԸՀ հանձնաժողովի նիստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Նրա խոսքով` դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 30-ին` Երևանի ժամանակով 8:00-ից, և ավարտվել է դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 20:00-ին: «Էլեկտրոնային քվեարկության իրավունք ունի 729 ՀՀ քաղաքացի»,-ասաց նա:

Լաուրա Գալստյանը նշեց, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունն իրականացվում է` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի` համապատասխան հղման միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում