Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հեռարձակողները պահպանել են ընտրությունների լուսաբանմանն առնչվող օրենսդրության դրույթները

Հեռարձակողները պահպանել են ընտրությունների լուսաբանմանն առնչվող 
օրենսդրության դրույթները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այս տարի դիտարկել է 39 հեռուստառադիոընկերություն, որոնք ընտրությունները լուսաբանելու հայտ էին ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում նշեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով` խախտումներ չեն հայտնաբերվել` դեկտեմբերի 8-ի ժամը 18:00-ի դրությամբ:

«Այդ ժամանակահատվածում չի եղել ոչ մի բողոք միջազգային կազմակերպությունների կողմից, չի եղել 11 քաղաքական ուժերի կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ առ այսօր բոլոր հեռարձակողները պահպանում են և՛ Ընտրական օրենսգրքի, և՛ Ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքի մեթոդաբանության դրույթները:

Տիգրան Հակոբյանն ընդգծեց, որ այս ընտրություններին լրագրողները թեկնածուների հետ շրջում էին, և այս անգամ, ըստ մշտադիտարկման արդյունքների, լրագրողները շատ ավելի էին տիրապետում թեմային: «Վերջնական մշտադիտարկման արդյունքները մենք կհրապարակենք դեկտեմբերի 13-ին, որտեղ կլինի ամբողջական պատկերը, և կլինի մեր եզրակացությունը»,- հավաստեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am