«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը տուժել է Փարիզում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բենզինի թանկացումների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակից Վիկտորիա Իվանովան տուժել է արցունքաբեր գազից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, դեպքի պահին նա աշխատելիս է եղել ոստիկանական պատնեշի մոտակայքում:
«Աշխատելու պահին խուլիգանություններին ի պատասխան ոստիկանները արցունքաբեր գազ կիրառեցին: Ես ունեմ պաշտպանության համար համապատասխան միջոցներ՝ դիմակ, սաղավարտ և աչքի կաթիլներ»,- նշել է Վիկտորիան:
Դեկտմեբերի 8-ին՝ Փարիզում, դեռևս շարունակվում են «դեղին բաճկոնների» մասսայական անկարգությունները: Բողոքի ակցիա իրականացնողները հանում են ճանապարհային նշանները, քանդում են մայթերը և հրահրում են ոստիկաններին՝ շպրտելով նրանց վրա քարեր և վիրավորելով նրանց:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով, ոստիկանության ու ցուցարարների բախումներով:
Այս ակցիաների ընթացքում մահացել է 4 մարդ, հարյուրավորները վնասվածքներ են ստացել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում