Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում. մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում. մեկնարկել է արտահերթ 
խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,

դեկտեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2010 տեղամասերը:

Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժաղովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է:

Ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 12.549 է, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 206, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 480, և ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը` 844 է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից»  նշագրմամբ հղում, որով կարելի է միաժամանակյա համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում  հետևել ընտրությունների 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]