Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսը կազմել է 3.2%

Հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսը կազմել է 3.2%

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. նոյեմբերին 2017թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը Հայաստանում կազմել է 102.4%: Միևնույն ժամանակ ընթացիկ տարվա նոյեմբեր-հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գները բարձրացել են 3.2%-ով: 

Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից,  նոյեմբերի ցուցանիշներով սննդամթերքի  (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) 12-ամսյա գնաճը կազմել է 1.7%: Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին 2017թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 6.4% գնանկում, իսկ մրգի ապրանքախմբում արձանագրվել է 2.0% գնաճ: 

Նույն ժամանակահատվածում  ոչ պարենային ապրանքների 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%, ընդ որում՝ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.0% և 25.6% գնաճ: Նոյեմբեր ամսին մեկ տարվա կտրվածքով ծառայությունների գինը բարձրացել է 0.7%-ով: 

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի՝ գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին կպահպանվի և միջնաժամկետ հատվածում արդեն կկայունանա նախատեսված 4%-ի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am