Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանն ու Մոնղոլիան դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց կազատեն մուտքի արտոնագրի պահանջից  

Հայաստանն ու Մոնղոլիան դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող 
անձանց կազատեն մուտքի արտոնագրի պահանջից

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Մոնղոլիան դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց կազատեն մուտքի արտոնագրի պահանջից:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համապատասխան համաձայնագիրը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն, համաձայնագրի նպատակն է խրախուսել, դյուրացնել և քաջալերել պայմանավորվող կողմերի պաշտոնյաների այցելությունները` դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու միջոցով:

Կողմերից յուրաքանչյուր պետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս կողմի պետության տարածք մուտքի, կացության, ելքի կամ անհրաժեշտության դեպքում այդ պայմանավորվող կողմի պետության տարածքով տարանցման համար` նրանց մուտք գործելու օրվանից երեսուն օրը չգերազանցող ժամանակահատվածով: Իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, մյուս կողմի տարածքում երեսուն օրից ավելի մնալու ցանկության դեպքում նախապես պետք է ստանան մուտքի արտոնագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am