Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյուղմթերքի արտահանման ծավալներն աճել են 32 մլն դոլարով. Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է ավելացնել այդ ցուցանիշը

Գյուղմթերքի արտահանման ծավալներն աճել են 32 մլն դոլարով. Փաշինյանի 
կառավարությունը պատրաստվում է ավելացնել այդ ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2019 թ. կառավարության հիմնական խնդիրներից մեկը լինելու է գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Վեդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«2018 թ. ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն դոլարով։ Սա նաև Վեդիի տարածաշրջանի, ընդհանրապես Արարատի մարզի մեր հայրենակիցների աշխատանքի արդյունքն է։ Բայց ավելի կարևոր է, որ մյուս տարի այս ծավալը պետք է անպայման մեծանա, և դա մեր կառավարության հիմնական խնդիրներից մեկն է լինելու։ Մեր գյուղատնտեսությունը մեծ մասամբ կախված է եղանակային պայմաններից, բայց 21-րդ դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ մենք կարողանանք բերքի որոշակի ծավալ ապահովել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ տեղական արտադրության հակակարկտային կայաններն արդյունավետ են աշխատում, եթե ճիշտ են օգտագործվում։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]