Պատանիները շախմատի Օլիմպիադայում մեկ հաղթանակ են տոնել և մեկ անգամ էլ պարտվել են
11:07, 1 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի պատանեկան թիմը շարունակում է ելույթները համաշխարհային Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում ընթացող Օլիմպիադայում մեկ օրվա ընթացքում կայացան 6-րդ և 7-րդ տուրերը: Հայաստանի թիմը 6-րդ տուրում 1,5-2,5 հաշվով զիջեց Ադրբեջանի հավաքականին, իսկ 7-րդ տուրում 3-1 հաշվով հաղթեց Մոլդովային: 8-րդ տուրում Հայաստանի հակառակորդն ԱՄՆ ընտրանին է:
Այժմ հավաքականն ունի միայն 8 միավոր: Առատարները Ուզբեկստանի և Իրանի թիմերն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում