«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 100 միլիոն դրամ է վերադարձրել պետբյուջե
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նախարարությունում նախկինում եղած չարաշահումներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նրա, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։
Քրեական գործի շրջանակում համատեղ կատարված միջոցառումների արդյունքում՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից ՀՀ պետական վերահսկողության ծառայության դեպոզիտ հաշվին է փոխանցվել 100 միլիոն դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում: