Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մահացել Է Փիռլ Հարբորի վրա հարձակումը վերապրած ամերիկացի վետերաններից ամենատարեցը. Fox

Մահացել Է Փիռլ Հարբորի վրա հարձակումը վերապրած ամերիկացի վետերաններից ամենատարեցը. Fox

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 21-ին 106 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի Ռեյ Չավեսը, որն ամենատարեցն Էր այն վետերաններից, որոնք վերապրել են Ճապոնիայի հարձակումը Փիռլ Հարբորի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ վետերանը վախճանվել Է Կալիֆոռնիայի նահանգում:

Մայիսին ԱՄՆ-ի բանակի հնագույն վետերանը Պատերազմներում զոհվածների հիշատակի օրն այցելել Էր Վաշինգտոն, որտեղ մեծարանքով ընդունվել Էր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Սպիտակ տունը Twitter-ում զետեղած հայտարարության մեջ ցավակցություն Է հայտնել Չավեսի մահվան կապակցությամբ: «Մենք պատիվ ենք ունեցել նրան ընդունել Սպիտակ տանը այս տարվա սկզբին:

Շնորհակալություն մեր մեծ ժողովրդին ծառայելու համար, Ռեյ»,- ասված Է հաղորդագրության մեջ: 1941 թվականի դեկտեմբերի 7-ին ճապոնական տախտակամածային օդուժը հարված հասցրեց Հավայան կղզիներում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Փիռլ Հարբոր ռազմակայանին: Հարձակման հետեւանքով ոչնչացվեցին եւ խիստ վնասվեցին 20 նավ եւ 188 ինքնաթիռ, զոհվեց 2403 մարդ, վիրավորվեց 1178 հոգի: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, ԱՄՆ-ը պատերազմ հայտարարեց Ճապոնիային՝ այդպիսով մտնելով Երկրորդ աշխարհամարտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am