Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 86-ի. ABC

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 86-ի. ABC

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը 81-ից ավելացել Է մինչեւ 84: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում Է 86: Բյութի շերիֆ Քորի Հոնեայի խոսքով՝ անհայտ կորածների թիվը կրճատվել Է մինչեւ 536: Հրդեհից զոհվածների ինքնությունը պարզում են ԴՆԹ-ի անալիզի օգնությամբ:

Ըստ վերջին տվյալների՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել Է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ Է դարձել ավելի քան 10 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել Է արգելափակել 65 տոկոսով: Հրդեհների կապակցությամբ Կալիֆոռնիայի մի շարք շրջաններում գործում Է արտակարգ դրության ռեժիմ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կարգադրել Է դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել նահանգին տարերային աղետի դեմ պայքարելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am