Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել մեկ ու կես օր

Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել մեկ ու կես 
օր

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել որպես մեկ ու կես օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարուքյանը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ»-ը ներկայացրեց ԱԺ հերթական նիստում:

«Ես առաջարկում եմ փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում: Ներկայում նախնական կալանքի մեկ օրը հաշվարկում են մեկ օր, ես առաջարկում եմ մեկ օրը հաշվարկել մեկ ու կես օր, դրան տալ հետադարձ ուժ` մինչ կատարված փոփոխության օրը: Ըստ էության, այդ փոփոխությունն ուզում եմ հասցնել այն մարդկանց, ովքեր այսօր այս պահին գտնվում են ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով` ինքը ցանկանում է, որ Հայաստանում կատարված փոփոխություններն այս նախագծով հասնեն նաև քրեակատարողական հիմնարկներ: «Այն քաղաքացիները, ովքեր ընդունված համաներման ակտով չեն զգացել այդ փոփոխությունների շունչը, պետք է նույնպես զգան, որ Հայաստանում բան է փոխվել: Մենք նրանց կրած անմարդկային վերաբերմունքին որևէ կերպ բարոյական փոխհատուցում պիտի տանք` իրենց կրած կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելով»,-նշեց պատգամավորը:

Նրա կարծիքով`Հայաստանում աննախադեպ է եղել կալանքների կիրառումը: Ե՛վ իրավապաշտպանական հանրությունը, և՛ Հայաստանում փաստաբանական համայնքը միշտ քննադատվել է: Որպես իրավապաշտպան՝ Մարուքյանը նշեց, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է ոչ թե որպես բացառիկ դեպք, այլ գրեթե բոլոր գործերով: Նրա խոսքով` շատերը մինչև մեկ տարի եղել են կալանքի տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am