Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱՄՆ-ը պարգեւ Է հայտարարել ՀԱՄԱՍ-ի եւ «Հըզբոլլահի» պարագլուխների մասին տեղեկատվության համար

ԱՄՆ-ը պարգեւ Է հայտարարել ՀԱՄԱՍ-ի եւ «Հըզբոլլահի» պարագլուխների մասին տեղեկատվության համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները 5 միլիոն դոլարի պարգեւ են հայտարարել այն տեղեկատվության համար, որը կօգնի գտնելու ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամ Սալեհ ալ Արուրիի եւ շիաների «Հըզբոլլահ» շարժման անդամներ Խալիլ Յուսեֆ Մահմուդ Հարբի եւ Հայթամ Ալի Թաբաթաբայիի գտնվելու տեղը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Պետդեպարտամենտի՝ նոյեմբերի 13-ին հրապարակված մամուլի տեղեկագրում: Հայտարարության մեջ նշվում Է, որ ներկայում Սալեհ ալ Արուրին բնակվում Է Լիբանանում: ԱՄՆ-ի իշխանությունները գտնում են, որ նա առնչություն ունի Արեւմտյան ափին մի շարք ահաբեկչական գրոհների եւ մարդկանց առեւանգումների հետ: Շիաների «Հըզբոլլահ»շարժման անդամ Խալիլ Յուսեֆ Մահմուդ Հարբը, Պետդեպարտամենտի տվյալներով՝ «ղեկավարել Է ռազմական գործողություններ Պաղեստինի եւ մի շարք այլ երկրների տարածքում»:

Հայթամ Ալի Թաբաթաբայիին ԱՄՆ-ի իշխանությունները համարում են Սիրիայում եւ Եմենում «Հըզբոլլահի» ջոկատների հրամանատար: 2016 թվականի հոկտեմբերին, ինչպես ճշտել Է գերատեսչությունը, ԱՄՆ-ը նրան ներառել Է պատժամիջոցների ցուցակում: Նոյեմբերի 13-ին ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակ Է մտցրել հինգ մարդու, այդ թվում՝ շիաների «Հըզբոլլահ» լիբանանյան կուսակցության առաջնորդ Հասան Նասրուլլայի որդի Ջավադին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am