Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները մարդկային նոր կյանքեր են խլում

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները մարդկային նոր կյանքեր են խլում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում մոլեգնող բնական հրդեհի զոհերի թիվը 42-ից հասել Է 48-ի:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բյութի շերիֆ Քորի Հոնեան նոյեմբերի 13-ին հայտնել Է մամուլի ասուլիսում, որը հեռարձակում Էր ABC հեռուստաընկերությունը: «Այսօր հայտնաբերվել են եւս վեց մարդու մարմնամասեր: Դա զոհվածների թիվը հասցնում Է 48-ի»,- ասել Է Հոնեան: Նրա խոսքով, այդ մարդիկ զոհվել են Պարադայս քաղաքի իրենց տներում, որը գործնականում ոչնչացված Է: Ինչպես հայտնել Է The New York Times թերթը, հրդեհից, որին տրվել Է «Քեմպ» անվանումը, ամբողջովին այրվել Է 418 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 7,6 հազար տուն ու շինություն:

Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ են դարձել 6,5 հազար բնակելի շենք եւ առեւտրային նշանակության 260 շինություն: «Քեմպը» արգելափակվել Է 30 տոկոսով՝ մեկ օր առաջվա 25 տոկոսի համեմատույթամբ: Կրակի դեմ պայքարելու համար Բյութի օկրուգում մոբիլիզացվել են ավելի քան 5,1 հազար հրշեջներ, 622 միվոր հատուկ տեխնիկա, 21 ուղղաթիռ, 107 բուլդոզեր եւ 71 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար: Շուրջ 200 մարդ անհայտ կորած Է համարվում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am