Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գազայի հատվածից 370 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Գազայի հատվածից 370 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ի երեկոյից Գազայի հատվածից 370 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանցից 100-ը կալանվել են հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգի կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Իսրայելի քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական կազմակերպությունների լայնամասշտաբ գրոհի սկսվելուց ի վեր Գազայի հատվածում 370 հրթիռի արձակում Է գրանցվել Իսրայելի ուղղությամբ, դրանցից 100-ը կալանվել են «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից»,- ասված Է զինվորականների կողմից տարածված հայտարարության մեջ:

Haaretz թերթի տեղեկատվության համաձայն՝ հրթիռակոծումների հետեւանքով մեկ մարդ Է զոհվել: Իսրայելացի բժիշկները հայտնել են 53 տուժածների մասին: Բանակի մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը ի պատասխան հրթիռակոծումների 100-ից ավելի ռազմական օբյեկտներ Է խոցել Գազայի հատվածում: «Գազայի հատվածում իսրայելական բանակի շարունակվող հարվածները հասցվում են ի պատասխան ահաբեկչական լուրջ գրոհների՝ Գազայից Իսրայելի տարածքի հրթիռակոծման եւ ականակոծման»,- հավելել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am