Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Նոր «Ֆանտաստիկ արարածներն» ամենավատ ֆիլմն են ճանաչել Հարի Փոթերի աշխարհից

Նոր «Ֆանտաստիկ արարածներն» ամենավատ ֆիլմն են ճանաչել Հարի Փոթերի աշխարհից

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոքննադատները, որոնք այցելել են «Ֆանտաստիկ արարածներ. Գրին դե Վալդի հանցագործությունները» ֆանտաստիկ ֆիլմի նախապրեմիերային ցուցադրություններին, քննադատել են կինոժապավենը: Mashable-ի լրագրողուհի Էնջի Հանը սփին-օֆֆ-ը համարել Է ամենավատ ֆիլմը Հարի Փոթերի տիեզերքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գրին դե Վելդի հանցագործությունները» թերամշակ տեսք ունեն՝ գործող անձերի մոտիվացիայից մինչեւ ստեղծված ֆանտաստիկ աշխարհը»,- հայտարարել Հանը: The Guardian-ի կինոքննադատ Փիտեր Բրեդշոուն ընդգծել Է, որ ժապավենի ստեղծողները զոհաբերել են նորամուծությունն ու սյուժեի զարգացումը հանուն այն բանի, որ հանդիսականներին ծանոթացնեն վիթխարի քանակությամբ նոր գործող անձանց հետ: Variety-ի լրագրող Էնդրյու Բեյքերը գտնում Է, որ հեղինակներին չի հաջողվել նաեւ դա, քանի որ հերոսների բազմությունը, նրա խոսքով՝ ավելի շուտ մոլորության մեջ Է գցում հանդիսականին:

Ջոնի Դեփի խաղը սերիայի գլխավոր անտագոնիստ Գելերտ Գրին դե Վալդի դերում նույնպես չի տպավորել քննադատներին: «Ֆանտաստիկ արարածներ. Գրին դե Վելդի հանցագործությունները» ֆիլմի պրեմիերան պլանավորված Է նոյեմբերի 15-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am