Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱԱԾ 2019 թ. բյուջեն նախորդ տարվա համեմատ կաճի 2 մլրդ 207 միլիոնով

ԱԱԾ 2019 թ. բյուջեն նախորդ տարվա համեմատ կաճի 2 մլրդ 207 միլիոնով

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 2019 թ. պետական բյուջեից կհատկացվի 22 մլրդ 580 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

«2019 թվականի ծախսերի նախահաշիվը կազմում է մոտ 22 մլրդ 580 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 2 մլրդ 207 մլն դրամով: Նախատեսվածը, որ հիմնականում պարգևատրումների ու խրախուսումների համար է, կազմում է բյուջեի մոտ 9.7%-ը: Դրամական միջոցներից ընթացիկ ծախսերին կհատկացվի 22 մլրդ 272 մլն, կապիտալ ծախսերին՝ 307 մլն դրամ»,- ասաց Հակոբյանը:

ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ հաջորդ տարվա բյուջեի 83%-ը կհատկացվի համակարգի աշխատակիցների աշխատավարձերին, դրամական խրախուսումներին և այլ վարձատրություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am