Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական 
ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական» պայմանագիր կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Լենա Նազարյանը: Հարցին, թե արդյոք պարզ է՝ ովքեր են ընդգրկված լինելու դաշինքի ցուցակում, Լենա Նազարյանը պատասխանեց, որ իրենց քաղաքական թիմը և այլ հանրային գործիչներ:

«Այս պահին անուններ չեմ կարող ասել, երբ ցուցակը վերջնական կազմենք, այն ժամանակ էլ պարզ կլինի»,-ասաց Լենա Նազարյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական  քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am