Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Ուրալյան ավիաուղիներ»-ը կվերականգնի Վոլգոգրադ-Երևան չվերթը

«Ուրալյան ավիաուղիներ»-ը կվերականգնի Վոլգոգրադ-Երևան չվերթը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վոլգոգրադի օդանավակայանը 3 տարի ընդմիջումից հետո վերսկսում է չվերթները դեպի Հայաստան, Ուզբեկստան և Տաջիկստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այդ մասին հայտնել է «Վոլգոգրադ միջազգային օդանավակայանի» գլխավոր տնօրեն Սերգեյ Դմիտրիևը:

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դեկտեմբերից հայտագրվել է դեպի Երևան, Տաշքենդ և Դուշանբե թռիչքներ իրականացնելու համար: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ Airbus A320 ինքնաթիռներով:

«Դա հետաքրքիր ուղևորահոսք կլինի, խոսքն աշխատանքային միգրանտների մասին է: Այժմ նրանք օգտվում են ավտոմեքենաներից կամ երկաթուղուց, դա երկար է և ոչ այնքան անվտանգ: Մարդիկ մեզ հավատացին և որոշեցին ավիաուղի բացել այդ ուղղություններով,-ասել է Դմիտրիևը:

Վոլգոգրադի օդանավակայանից դեպի Երևան թռիչքներ են իրականցվել 2014-2015թթ., այնուհետև դադարեցվել են, դեպի Դուշանբե և Տաշքենդ թռիչքներն իրականացվել են 2015 թվականին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am