Քաղաքականություն

Ռուզաննա Մուրադյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Նաիրա Կարապետյանին

1 րոպեի ընթերցում

Ռուզաննա Մուրադյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Նաիրա Կարապետյանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավոր ընտրված Ռուզաննա Մուրադյանի մանդատը փոխանցվեց Նաիրա Կարապետյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում։

«ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից կազմված արձանագրությունը՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին։ ԿԸՀ-ն այս արձանագրության ու ԸՕ պահանջների հիմքով կազմել է արձանագրություն, ըստ որի որոշում է կայացվել ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մանդատը փոխանցել կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Արտաշեսի Կարապետյանին»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում