Տնտեսություն

Համաշխարհային տնտեսությունում պղնձի ու նավթի գների նվազումը կազդի ՀՀ տնտեսության վրա

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային տնտեսությունում պղնձի ու նավթի գների նվազումը կազդի ՀՀ տնտեսության վրա

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսությունում առաջիկայում կնվազեն նավթի ու պղնձի գները, ինչն էլ կազդի ՀՀ տնտեսության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նիստում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ընդհանուր առմամբ, կայունանում է աճի տեմպը համաշխարհային տնտեսության տեսակետից, բայց գործընկեր երկրներում դիտվում է աճի դանդաղեցման միտում, մասնավորապես, ՌԴ-ի ու ԵՄ երկրների համար: Նախատեսվում էր, որ համաշխարհային տնտեսությունը կաճի շուրջ 3.9%-ով այս տարի, և նույնքան էլ 2019-ին: Մենք հարկադրված ենք հաշվի նստել արտաքին առևտրի ու համաշխարհային տնտեսության զարգացումների հետ: Որոշակի առումով պղնձի գների նվազում է կանխատեսվում, որը որոշակի ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա: Հաջորդը նավթն է, որը էլի մեր ռազմավարական գործընկերոջ տնտեսության սերտ կապերի գործոնով պայմանավորված է, որ էական է ՀՀ տնտեսության զարգացման տեսակետից, այստեղ ևս ըստ կանխատեսումների նվազում է սպասվում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ սա խնդիր է, որպեսզի Հայաստանում մտածեն տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և որևէ գործոնից դրա կախվածությունը նվազագույնի հասցնելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում