Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գալիք տարի Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4 604 ԱՄՆ դոլար

Գալիք տարի Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4 604 ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2019 թվականին կկազմի 4 604 ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ներկայացված փաստաթուղթը հիմնված է նախորդ ժամանակահատվածի վիճակագրության վրա: Մենք այլ վիճակագրություն չունենք: Իհարկե, օգտագործված է այնպիսի մեթոդաբանություն, որն արդի աշխարհում ընդունված է, և դատելով մինչ այժմ կիրառված մեթոդաբանության արդյունքներից, մենք ենթադրում ենք, որ մակրոցուցանիշների ավելի լավ կանխատեսումներ մենք ուղղակի չէինք կարող ունենալ: Սպասվում էր, որ 2018թ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կլինի 4280 դոլար, 2019-ին այն կկազմի 4604 դոլար, արդյոք սա է այն, ինչը մեր համար  համարում ենք լավագույնը, թե՝ ոչ, իհարկե՝ ոչ»,- ասաց Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում փոփոխված իրավիճակը բյուջեի վրա չի ազդել, ինչը վկայում է տարիներ շարունակ ձևավորված ֆինանսական կայունության մասին:

«Փոփոխված իրավիճակը ներկայացված փաստաթղթի վրա իր ազդեցությունը չի ունեցել, որովհետև իրավիճակի փոփոխությունը որոշակի ժամանակային լագով է միայն ազդում ցուցանիշների վրա, հետևաբար, չէր կարող ներկայացված փաստաթուղթն իր մեջ ներառել հնարավոր զարգացումները կամ որևէ վարքագծի հնարավոր փոփոխություններ»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]