Բակո Սահակյանը մասնակցել է «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
15:34, 31 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում մասնակցել է «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում