Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գագիկ Հարությունյանը դատաիրավական ոլորտում մրցակցային արդարադատության ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

Գագիկ Հարությունյանը դատաիրավական ոլորտում մրցակցային արդարադատության 
ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատաիրավական ոլորտում տարիներով կուտակված հիմնախնդիրները հնարավոր կլինի լուծել միայն խորքային բարեփոխումների արդյունքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ առաջին խնդիրն այն է, որ պետք է ստեղծվի մրցակցային արդարադատություն: «Մարզերում՝ դաշտն ուսումնասիրելուց հետո, պարզ դարձավ, որ մրցակցային դատավարության փոխարեն մաքսիմալի է հասցվել սուբյեկտիվ գործոնը: Գործերը բաշխվել են դատարանի նախագահին, նա էլ իր սուբյեկտիվ հայեցողությամբ դրանք տվել է այս կամ այն դատավորին և ստացվել է հասցեական արդարադատություն: Այս ամենն էլ իր հերթին կոռուպցիոն ռիսկերը մեծացնում է: Մարզերում տեսանք նաև նստավայրեր, դատավորներ, դատական գործերի այնպիսի բաշխում, որից ակնհայտ դարձավ, որ այստեղ հայտարարվել է մի սկզբունք, բայց գործել է մեկ այլ»,- նշեց ԲԴԽ նախագահը և հավելեց, որ արդարադատությունը պետք է մոտեցվի բնակչությանը և լինի մրցակցային:

Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ համակարգը վերանայելուց հետո փորձել են օպտիմալացնել նստավայրերը, այնտեղ ապահովել մեկից ավելի դատավոր։ Նրա պնդմամբ՝ գործերի բաշխումը պետք է լինի էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հարությունյանն ընդգծեց նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության առաջին իսկ օրերից փորձել են հստակեցնել անելիքները և ծրագրել քայլերը, որոնք արդեն պայմանավորված էին նաև դատական օրենսգրքով սահմանված ժամանակացույցով: Նա կարևորեց այն փաստը, որ օրենսգրքով սահմանված ժամանակացույցով կարողացել են համապատասխան փաստաթղթերն ընդունել։

«Ոլորտում որակական լուրջ փոփոխություններ ապահովելու համար նախ և առաջ պետք է գնահատել իրավիճակը։ Հավանաբար, նախկինում էլ շատերը լսել են, որ ՍԴ նախագահ եղած ժամանակ առիթներ շատ եմ ունեցել հայտարարելու, որ մենք դատարաններ ունենք, բայց արդարադատություն՝ ոչ։ Ցավոք սրտի մոտիկից ծանոթացումը բացահայտեց, որ վիճակն ավելի մտահոգիչ է, քան նույնիսկ հնարավոր է ենթադրել»,- ասաց ԲԴԽ նախագահը։

Գագիկ Հարությունյանի համոզմամբ՝ դատական համակարգային փոփոխությունների համար հատվածական լուծումներ գտնելը սխալ է։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am