Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՅԴ խմբակցության ղեկավարը վստահեցնում է, որ իրենք ՀՀԿ-ի հետ «թաքուն գործողություների» դիմելու խնդիր չունեն

ՀՅԴ խմբակցության ղեկավարը վստահեցնում է,  որ իրենք ՀՀԿ-ի հետ «թաքուն 
գործողություների» դիմելու խնդիր չունեն

ԵՐԵՎԱՆ, 26  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը  «թաքուն», դավադիր գործընթացների չի դիմում, և ՀՀԿ-ի հետ համատեղ  ինչ-որ բաներ անելու խնդիր չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   ԱԺ ճեպազրույցում այդ մասին վստահեցրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ավելի վաղ արած դիտարկմանը, թե «ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին ինչ-որ բան են անում»:

«Եթե ինչ-որ բան անեինք, կանեինք ակնհայտ: Մենք թաքուն, դավադիր գործընթացներ երբեք չենք արել և չենք անի: Մեր քաղաքական ուժի համար կարևոր է  ասել մեր ճշմարտությունը,  եթե նույնիսկ այդ պահին այն չի ընկալվում: ՀՀԿ-ի հետ որևէ համատեղ բաներ անելու խնդիր չունենք»,- ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով ԸՕ բարեփոխումներ փաթեթի քննարկման համար հրավիրվող արտահերթ նիստի ստորագրահավաքին չմիանալու հանգամանքին՝ նա նշեց, որ դրա վերաբերյալ նախքան  ստորագրահավաքը խոսել են փոխվարչապետի հետ: Նա նշեց, որ իրենք ասել են, որ  միանալու դեպքում իրենց առաջարկները պետք է ընդունվեն:  Ռուստամյանը վստահեցրեց՝ իրենք երբևէ որևէ խմբակցության հետ չեն միավորվել, եթե հարցի շուրջ համաձայնություն չեն ունեցել:

«ՀՅԴ-ի տեսակետները հստակ են: Մենք կողմ ենք քվեարկելու ԸՕ փոփոխություններին, սակայն մեզ համար անընդունելի է, որ մեր առաջարկները չեն ընդունվում »,-ասաց Ռուստամյանը:

Հարցին՝ եթե իրենց առաջարկները չեն ընդունել, ինչպես են կողմ քվեարկելու, Ռուստամյանն ասաց, որ իրենց առաջարկների մի մասն ընդունվել է, գործող ԸՕ-ի  համեմատ առաջարկվողի մեջ կա առաջընթաց, դրա համար էլ կողմ են քվեարկելու:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ազգային ժողովում առաջին ընթերցման ներկայացված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը չստացավ անհրաժեշտ թվով ձայներԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորների ստորագրությամբ հոկտեմբերի 29-ին հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում կրկն պետք է լինի ԸՕ բարեփոխումների փաթեթը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am