Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

Հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի 
կամ արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 49 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 23-ը` ժամը 11.00-ն:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների վերահաշվարկի և արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքներ չեն ստացել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am