Հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

15:55, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 49 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 23-ը` ժամը 11.00-ն:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների վերահաշվարկի և արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքներ չեն ստացել:

 


© 2009 ARMENPRESS.am