Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԸՕ-ում փոփոխությունների փաթեթն ԱԺ բերելու նպատակով արտահերթ նիստի համար հավաքվել են անհրաժեշտ քանակի ստորագրություններ

ԸՕ-ում փոփոխությունների փաթեթն ԱԺ բերելու նպատակով արտահերթ նիստի համար 
հավաքվել են անհրաժեշտ քանակի ստորագրություններ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նախաձեռնությանը միացել են նախատեսվածից շատ թվով պատգամավորներ:  ՀՅԴ-ն չի ստորագրել: Սակայն նրանք ասել են, որ կողմ են քվեարկելու»,- ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց՝ ՀՅԴ-ի չստորագրելու պատճառն այն է, որ նրանք  ունեին երեք առանցքային առաջարկություն, որոնք չի ընդունվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում:

Անդրադառնալով նրան, որ  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քվեարկության ընթացքում բացակայում էին իրենց չորս պատգամավորները՝ Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանը, Վարդան Ղուկասյանը և Նապոլեոն Ազիզյանը, Զոհրաբյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, եթե լիներ մեկ ձայնի խնդիր նա կգար եւ կքվեարկեր, Վարդան Ղուկասյանը Գյումրիում էր, Հրանտ Մադաթյանը՝ Ղրիմում, իսկ Ազիզյանն առողջական խնդիրներ ուներ:

Զոհրաբյանը վստահեցրեց, որ սպասվելիք արտահերթ նիստում իրենց խմբակցությունից բացականեր չեն ունենալու:

Հոկտեմբերի 23-ի նիստում Զոհրաբյանը հայտարարել էր, որ «Ելք»-ի հետ ստրոգրահավաք են սկսելու, որ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարեն՝ ԸՕ փոփոխությունների փաթեթը  կրկին ԱԺ օրակարգ բերելու նպատակով:

Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ու ստացավ ընդամենը 56 կող ձայն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am