Միջազգային

Թրամփը բացատրել է, թե ինչու իրեն «չեն սիրում»

1 րոպեի ընթերցում

Թրամփը բացատրել է, թե ինչու իրեն «չեն սիրում»

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իրեն մյուս երկրներում չեն սիրում, որովհետեւ ինքը «նրանց հարկադրում Է վճարել»: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Նահանգների ղեկավարը գրել Է իր Twitter-ում:

«Կեղծախոս զանգվածային լրատվամիջոցները պատմում են, թե աշխարհի երկրներում, ներառյալ Եվրամիությունում, աջակցության իմ վերջին վարկանիշները ցածր են եղել: Իհարկե դրանք ցածր են, որովհետեւ 50 տարվա ընթացքում առաջին անգամ ես նրանց հարկադրում եմ բարձր գին վճարել Ամերիկայի հետ բիզնես վարելու համար: Ինչու՞ ես պետք Է դուր գամ նրանց»,- նշել Է պետության ղեկավարը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, «նրանք իրեն դուր են գալիս»:

Ինչպես հիշեցնում Է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ը հունիսի մեկից գործարկել Է պողպատի (25 տոկոս) եւ ալյումինի (10 տոկոս) առեւտրական մաքսեր: Այժմ 25 տոկոս մաքսերով Է հարկվում պողպատի արտադրանքը բոլոր երկրներից, բացի Ավստրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից եւ Հարավային Կորեայից: 10 տոկոս մաքսեր են գործում ԱՄՆ ալյումինի ներմուծման համար բոլոր երկրներից, բացի Ավստրալիայից եւ Արգենտինայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում