Լավագույն օրերը դեռ առջևում են. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ
1 րոպեի ընթերցում
![Լավագույն օրերը դեռ առջևում են. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/21/LjOCaKHr9dzUSdx62dLF25Xb0ISAzG1Rz2PlLcZu.webp)
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը (USAID) շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Happy Independence Day, Armenia! USAID is proud to support your journey and partner with you, as an independent state. Since independence, USAID has invested over $1.3 billion to strengthen democracy and boost the economy.
— USAID Armenia (@USAIDArmenia) September 21, 2024
The best days are yet to come! pic.twitter.com/bama04bBYe
«Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա՜ն։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հպարտ է աջակցել ձեր ճանապարհորդությանը և համագործակցել ձեզ հետ՝ որպես անկախ պետություն:
Անկախությունից ի վեր՝ ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան 1,3 միլիարդ դոլար է ներդրել ժողովրդավարության ամրապնդման և տնտեսությունը խթանելու համար», - իր գրառման մեջ նշել է առաքելությունը՝ հավելելով, որ լավագույն օրերը դեռ առջևում են: