Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Նիկոլ Փաշինյանը Լիբանանի վարչապետի հետ սելֆի է հրապարակել


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բեյրությում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:

«Պարզվեց՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նույնպես սելֆիներ անելու սիրահար է: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ