Կամո Արեյանը ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից
18:07, 19 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամո Արեյանն այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը:
Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, որի համաձայն՝ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում, Տարոն Գևորգյանն ասաց, որ այլ տեղեկություններ կզետեղեն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում