Տնտեսություն

Կառավարությունը արտոնություն տվեց գինեգործական ընկերության ներդրումային ծրագրին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը արտոնություն տվեց գինեգործական ընկերության ներդրումային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշում ընդունեց: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը մտադիր է ընդլայնել ներդրումային ծրագիրը, նոր սարքավորումների և հումքի արժեքը կազմում է մոտ 3,4 մլրդ դրամ, որից նախատեսվում է կիրառել մաքսատուրքից արտոնություններ:

«Աշխատատեղերի քանակը ծրագրով նախատեսված է 144, միջին աշխատավարձը՝ 204 հազար դրամ: Ընկերությունը փաստացի իրականացրել է 4,737 մլրդ դրամի ներդրումներ: Մինչ այժմ հաստատված արտոնությունների գումարը կազմում էր 1,4 մլրդ դրամի հումքի, սարքավորումների արտոնություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարի պաշտոնակատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում