Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել է 2012 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին

ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել է 2012 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2018 ֆինանսական տարում աճել Է 17 տոկոսով եւ հասել 779 միլիարդ դոլարի նշագծին: Այս մասին Է վկայում ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ Սպիտակ տան Վարչա-բյուջետային վարչության ղեկավար Միք Մալվեյնիի համատեղ հաշվետվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, բյուջեի պակասուրդն ԱՄՆ-ի համախառն ներքին արդյուքի նկատմամբ աճել Է մինչեւ 3,9 տոկոս եւ հասել 2012 թվականից ի վեր ռեկորդային ցուցանիշի: Հաշվետության մեջ նշված Է Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի տնտեսական քաղաքականության հաջողությունը երկրի հասարակ բնակիչների համար:

Այսպես, Թրամփի նախագահության սկզբից ԱՄՆ-ում ստեղծվել Է չորս միլիոն աշխատատեղ, քաղաքացիների իրական աշխատավարձերն աճել են 1,4 տոկոսով, բացի դրանից նկատվում Է գործազրկության ցածր մակարդակ:

Այնուամենայնիվ հաշվետվության համաձայն ԱՄՆ-ի ընդհանուր ծախսերն աճել են 3,2 տոկոսով կամ 127 միլիարդ դոլարով, մինչդեռ եկամուտներն աճել են սոսկ 14 միլիարդով կամ 1,4 տոկոսով: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ այս իսկ ֆինանսական տարում ԱՄՆ-ի պետական պարտքն աճել Է ավելի քան 1,2 տրիլիոն դոլարով եւ հասել 21,5 տրիլիոն դոլարի ռեկորդային նշագծին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am