Life

Ճապոնացիներին սովորեցնում են լաց լինել աշխատավայրում եւ դպրոցում

2 րոպեի ընթերցում

Ճապոնացիներին սովորեցնում են լաց լինել աշխատավայրում եւ դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ավելի ու ավելի մեծ թվով դպրոցներ եւ ընկերություններ են աշակերտներին եւ աշխատակիցներին հորդորում լաց լինել՝ սթրեսը վերացնելու եւ իրենց հոգեկան առողջությունը պահպանելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Japan Times-ը:

Փորձագետների կարծիքով, որոնց վկայակոչում են հիմնարկությունների ղեկավարները՝ ուրախության կամ տխրության արցունքներն օգնում են վերացնելու լարվածությունը եւ թուլացնելու վեգետատիվ նյարդային համակարգը: «Լացն ինքնապաշտպանություն Է մշտական սթրեսից»,- պարզաբանել Է Նիպոնի բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջունկո Ումիհարան:

Թերթը գրում Է միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հիդեֆումի Յոշիդայի մասին, որն արդեն ավելի քան հինգ տարի լացի հատուկ դասեր Է վարում: Դասերին նա մարդկանց սովորեցնում Է, թե ինչպես արցունքների օգնությամբ վերացնել լարվածությունը: «Եթե դուք շաբաթը մեկ անգամ լաց եք լինում, կարող եք ապրել սթրեսից ազատ կյանքով»,- ասում Է Յոշիդան: Նրա խոսքով՝ դա ավելի արդյունավետ միջոց Է, քան ծիծաղը կամ քունը:

Տոհոյի համալսարանից իր գործըներոջ հետ նա շրջում Է երկրով մեկ եւ դասախոսություններ կարդում լացի օգտի մասին: 2015 թվականին Ճապոնիայում պարտադիր են դարձրել այն ընկերությունների համար սթրեսի մակարդակի ստուգման ծրագրերը, որոնցում 50-ից ավելի մարդ Է աշխատում: Այդ ժամանակվանից ի վեր տղամարդիկ սկսել են ավելի ու ավելի շատ հրավերներ ստանալ զանազան ֆիրմաներից: Ճապոնիայում գերաշխատանքներն ու սթրեսը հաճախ հանգեցնում են մարդկանց մահվան՝ կարոսիի: Սովորաբար աշխատավայրում կարոսիի պատճառ են դառնում ինսուլտներն ու ինֆարկտները սթրեսի եւ սաստիկ հոգնածության ֆոնին, սակայն այդ Էպիզոդների մի մասը հենց ինքնասպանություններն են: Ամեն տարի գրանցվում են նման հարյուրավոր դեպքեր, ոչ պաշտոնապես հաշիվը հասնում Է հազարների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում