Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին՝ արքայադուստր Եվգենյան, ամուսնացավ գինու առեւտրականի հետ

Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին՝ արքայադուստր Եվգենյան, ամուսնացավ գինու 
առեւտրականի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Եվգենյան, ամուսնացել Է իր տարիների ընկերոջ՝ գինու առեւտրով զբաղվող 31-ամյա Ջեկ Բրուքսբենքի հետ: Ամուսնական արարողությունը հոկտեմբերի 12-ին տեղի Է ունեցել Վինձորի դղյակի տարածքում գտնվող Սբ.Գեւորգ մատուռում, որը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը համարում Է իր ընտանեկան եկեղեցին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky news հեռուստաալիքը: Եվգենյան հագել Էր լանջաբացվածքով եւ մեջքի վրա ոչ խորը կտրվածքով ճերմակ հարսանեկան զգեստ, որը կարել են մոդելագործներ Փիթեր Փիլոթը եւ Քրիստոֆեր դե Վոսը:

Հարսնացուի ամուսնական մատանին պատրաստված Է թագուհու նվիրած վալիական ոսկուց, որն իմ ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի եւ որդու՝ Ուելսի արքայազն Չառլզի հետ միասին ներկա Էր պսակադրության արարողությանը: Հանդիսությանը նաեւ միացել են Քեմբրիջի դուքս եւ դքսուհի Ուիլյամն ու Քեյթը՝ իրենց զավակների՝ արքայազն Ջորջի եւ արքայադուստր Շառլոտայի հետ միասին:

Մատուռից դուրս գալուց հետո նորապսակների զույգը նստել Է սպիտակ ձիերով լծված կառք եւ ոչ մեծ ուղեւորության մեկնել Վինձորի փողոցներով, որպեսզի ողջունի բրիտանական թագավորական ընտանիքի հավաքված հազարավոր երկրպագուներին: 28-ամյա արքայադուստր Եվգենյան, որը իններորդն Է բրիտանական գահի ժառանգման Է հերթում, թագուհու միջնեկ որդու՝ արքայազն Էնդրյուի եւ նրա նախկին կնոջ՝ Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի կրտսեր դուստրն Է: Իր ապագա փեսացուի հետ նա ծանոթացել Է 2011 թվականին շվեյցարական Վերբիե լեռնադահուկային առողջարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]