Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԵԱՏՄ-ն ու Եգիպտոսը կարող են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել 2018թ. վերջին

ԵԱՏՄ-ն ու Եգիպտոսը կարող են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ 
բանակցություններ սկսել 2018թ. վերջին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի և զարգացման գոտի ստեղծելու բանակցությունները սկսելու ժամկետների վերաբերյալ քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Իհաբ Նասրը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին բանակցությունները սկսվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանձնարարականի հիման վրա: «Մեր 5 երկրները պատրաստակամություն են հայտնել սկսել ձեզ հետ այդ բանակցային գործընթացը: Դա ավելի քան կարևոր է, քանի որ մենք Եգիպտոսի հետ ավանդական ջերմ հարաբերություններ ունենք, իսկ հիմա հնարավորություն կա դրանք ամրապնդելու»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Իր կողմից ՌԴ-ում Եգիպտոսի դեսպանն ընդգծել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների և Եգիպտոսի համագործակցության արմատները շատ խորն են: Նրա կարծիքով՝ ժամանակն է պատմական ժառանգությունը իրական տնտեսական համագործակցության վերածելու: Եգիպտոսի դեսպանն ընդգծել է, որ Եգիպտոսի և ԵԱՏՄ անդամ երկրների հասարակություններն աջակցում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը:

Իհաբ Նասրի խոսքով՝ ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև համագործակցության հեռանկարային կետ կարող է հանդիսանալ Եգիպտոսում ռուսական արդյունաբերական գոտին, որի բացումը պլանավորվում է 2018թ. դեկտեմբերին:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am