Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում. Արա Բաբլոյան

Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում. Արա Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ սեպտեմբերի 2-ին այցելել է Երեւանի «Ազնավուր» կենտրոն եւ գրառում կատարել ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացված սգո մատյանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Արա Բաբլոյանն ասել է. «Մեծ ցավ է մեզ համար, բայց միեւնույն ժամանակ մեծ հպարտություն, որ նման անձնավորությունը կարողացավ մեկ դար աշխարհին ցնցել իր տաղանդով, իր կարողություններով: Ազնավուրն իր երաժշտությամբ բերեց համերաշխություն, հանդարտություն, բերեց սեր ու բարեկամություն ինչպես Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդների հարաբերություններում, այնպես էլ ամբողջ աշխարհում»:

ԱԺ նախագահի խոսքով` Շառլ Ազնավուրի հետ իրենց ծանոթությունը սկսվել է Սպիտակի երկրաշարժից հետո, միասին երեխաներին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել եւ պաշտոնական բնույթից աստիճանաբար հարաբերությունները վերաճել են բարեկամական ու ընկերական ամուր կապերի:

«Մենք վստահ ենք, որ Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում: Կանցնեն տարիներ, բայց նրա արվեստը կմնա գնահատված»,-ընդգծել է Արա Բաբլոյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am