ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, «Հայ ֆեստ-2018» միջազգային թատերական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 1-ին ներկայացրեց «Բրոդվեյյան հիթեր»ներկայացում-համերգը՝ վերաստեղծվելով տեսարաններ այնպիսի հանրահայտ մյուզիքլներից, ինչպիսիք են` «Չիկագոն», «Քաղցր Չարիթին», «Միսս Սայգոնը», «Կորդեբալետը»-ը։
«Ներկայացումը ցուցադրվում է փառատոնի Սանկտ Պետերբուրգյան մշակութային ծրագրի շրջանակում: Կարծում եմ` այն այնքան էլ փառատոնային գործ չէ. բրոդվեյյան որակի շքեղ բեմադրություն է, որն իրարանցում կառաջացնի բեմում, և վստահ եմ, որ հանդիսատեսը հիացած կմնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայ ֆեստ»-ի հիմնադիր տնօրեն Արթուր Ղուկասյանը:
Մշակութային ծրագրի ղեկավար Վիկտոր Մինկովի խոսքով` Սանկտ Պետերբուրգը Երևանի հետ ունի տնտեսական, մշակութային կապեր:
«Մեր երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը Ռուսաստանի լավագույն թատրոններից է, որը շատ հաճախ է հյուրախաղերի մեկնում, հրաշալի ներկայացումներ ունի և ստանում է ամենաբարձր գնահատականները: Հենց այդ պատճառով այս թատրոնն է հանդես գալիս Հայաստանում` ցուցադրելով լավագույն ներկայացումներից մեկը, որտեղ ընդգրկված են հրաշալի արտիստներ»,- նշեց նա` ընդգծելով, որ մշակույթը միավորում է երկու երկրներին, և այն լավագույն դիվանագիտությունն է:
Թատրոնի գլխավոր տնօրեն Յուրի Շվարցկոպֆը սեր խոստովանեց Հայաստանին ու շեշտեց, որ բավականին անհանգիստ են, քանի որ ելույթ են ունենալու Մայր թատրոնում: «Մեզ համար պատիվ է, որ Սանկտ Պետերբուրգը մեր թատրոնն է ընտրել այս տոնական օրերին այստեղ ներկայանալու համար»,- ասաց նա:
Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Ալեքսեյ Նեֆյոդովը նշեց, որ ընտրել են այդ ներկայացումը, քանի որ բեմադրության մեջ զբաղված են թատրոնի բոլոր աստղերը:
«Հայֆեստ»միջազգային թատերական փառատոնն այս տարի հյուրընկալում է22երկրից ժամանած ավելի քան250մասնակցի և հյուրերի` Իսպանիայից,Գերմանիայից,ԱՄՆ-ից,Շվեդիայից,Շվեյցարիայից,Եգիպտոսից և այլ երկրներից:Երևանյան13բեմահարթակում կցուցադրվի40ներկայացում:
16-րդ«Հայֆեստ»-ը անցկացվում է սեպտեմբերի28-ից հոկտեմբերի5-ը:Այն կրում է «Հայ ֆեստ՝ անցում դեպի թատերաշխարհ»խորագիրը:
«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին: 2006 թվականից այն գլխավոր թատերական փառատոնն է համարվում նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ` Մոսկվայի):