Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

«Հավերժ երիտասարդ» 50-ամյա չինուհին բացահայտել Է իր արտաքինի գաղտնիքը

«Հավերժ երիտասարդ» 50-ամյա չինուհին բացահայտել Է իր արտաքինի գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր երիտասարդությամբ հռչակված չինուհին՝ Լու Ելինը, պատմել Է, որ իրեն հաջողվում Է լավ տեսք ունենալ ցուրտ եղանակին մարզվելու շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը:

Ելինը խոստովանել Է, որ ահա արդեն 30 տարի ակտիվորեն զբաղվում Է սպորտով: Ամենից շատ իրեն դուր Է գալիս բաց ջրավազաններում լողալը. կինն այդ զբաղմունքը չի թողնում նույնիսկ ձմռանը:

Ելինը լողալով անցել Է 40-կիլոմետրանոց Մալաքյան նեղուցը, պարաշյուտվ թռել Է 4,5 կիլոմետր բարձրությունից եւ յոգայով զբաղվել 30 աստիճան սառնամանիքին: Վերջին ժամանակներս Ելինը՝ կենսաթոշակի անցած գրադարանավարուհին, իսկ ներկայում՝ ժողովրդականություն վայելող բլոգերը, ֆրիդայվինգ Է ուսանում ֆիլիպինյան լողափերին:

Ելինը կատակով իր կյանքի գլխավոր նպատակը համարում Է «ամբողջ աշխարհում ճամփորդելը եւ գեղեցիկ լողազգեստներ կրելը»:

Նա հույս ունի իր արտաքինը պահպանել մինչեւ 80 տարեկան: Նրա 23-ամյա որդին նշել Է, որ իր համար ընկերուհի գտնելը հեշտ չԷ, քանի որ բոլորը կարծում են, թե մայրն իր ընկերուհին Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am