Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոֆիայում բացվել է բուլղարահայ հայտնի նկարչի ցուցահանդեսը

Սոֆիայում բացվել է բուլղարահայ հայտնի նկարչի ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեպտեմբերի 27-ին Սոֆիայի «Յուզինա» պատկերասրահում տեղի ունեցավ բուլղարահայ նկարիչ Արշակ Ներսիսյանի «Գույնը և ձևը» վերտառությամբ անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

ՄԻնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իջոցառմանը մասնակցեցին արվեստի և մշակույթի գործիչներ, հասարակական կազմակերպությունների, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Արարողությանը ներկա էր Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի վերջին տարիների կտավները, որոնք հագեցած են հայկական երանգներով և ներշնչում են ջերմություն և հանդարտություն: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 14-ը:  

Արշակ Ներսիսյանը ծնվել է 1952թ. Հայաստանում: Ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: Մշտական բնակություն հաստատելով Բուլղարիայում՝ 1994թ.-ից Բուլղարիայի հայկական մշակութային ինստիտուտի տնօրենն է, նաև “Жените на Армения” (Հայաստանի կանայք) ամսագրի գեղարվեստական ղեկավարը: Տարբեր տարիներին ունեցել է ստեղծագործությունների շուրջ 30 անհատական  ցուցահանդեսներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am