Տարածաշրջանային

Վրաստանում խոնարհված են պետական դրոշները Սուխումի անկման 25-րդ տարելիցի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում խոնարհված են պետական դրոշները Սուխումի անկման 25-րդ տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուխումի անկման 25-րդ տարելիցի կապակցությամբ եւ ի հիշատակ աբխազական պատերազմում զոհվածների սեպտեմբերի 27-ին Վրաստանի պետական դրոշները խոնարհված են երկրի ամբողջ տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Վրաստանի կառավարության որոշման համաձայն, պետական դրոշները խոնարհված են Վրաստանի կառավարության վարչակազմի շենքի եւ երկրի բոլոր վարչական մարմինների շենքերի վրա:

Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան Թբիլիսիի Հերոսների հրապարակում ծաղիկներ Է դրել Վրաստանի միասնության համար զոհվածների հուշահամալիրին:

«Սեպտեմբերի 27-ը վրացիների ու աբխազների ընդհանուր ողբերգությունն Է ռուսական ագրեսիայի պատճառով, որին հետեւեց մեր ընդհանուր երկրի օկուպացումը: Այսօր մենք պարտավոր ենք միայն խաղաղ ճանապարհով ամեն ինչ անել ապաօկուպացումն ու ընդհանուր բարօրությունն ապահովելու համար»,-հայտարարել Է նախարարը: Աբխազիայում ռազմական դիմակայությունն սկսվել Է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Վրաստանի կառավարական զորքերի եւ աբխազական ուժերի միջեւ հակամարտությունը տեւել Է 13 ամիս եւ 13 օր:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում